ՀՆԱՐՔՆԵՐ








Եթե ցանկանում եք Ձեր բլոգում տեղադրեք այնպիսի մի սլաք, որի մեկ սեղմումից հետո այն վերդառնա դեպի էջիս սկիզբ, ապա` 
Տեղադրեք այս կոդը`, որպես HTML/JavaScript.


<a style="display:scroll;position:fixed;bottom:5px;right:5px;" href="#" title="back to top"><img src="ՆԿԱՐԻ ՀԱՍՑԵՆ" /></a>

* «ՆԿԱՐԻ ՀԱՍՑԵՆ» բառի փոխարեն գրեք ներքևում նշված որևէ նկարի URL կոդը.

http://i051.radikal.ru/1109/fc/33a0b14c4c28.png
http://s010.radikal.ru/i313/1109/d3/c7a8475eebee.png
http://s58.radikal.ru/i162/1109/a2/d9099a38852a.png
http://i080.radikal.ru/1109/0b/1dbc238a35b4.png

                            

Ո՞ր հայտնի աստղին եք նման


Եթե ցանկանում եք իմանալ, թե որ հայտնի մարդկանց եք նման, ապա կարող եք օգտվել այս հետաքրքիր ծառայությունից: Անհրաժեշտ է ընդամենը վերբեռնել մեկ լավ որակի լուսանկար: Հնարավորություն կա նաև տեղադրել Ձեր և նմանակների լուսանկարները շաբլոնի վրա և ստեղծել գեղեցիկ պատկերներ: Ստացված արդյունքը կարող եք պահպանել համակարգչի մեջ կամ տարածել սոցիալական կայքերում:

1.Այցելեք այստեղ:

2.Սեղմեք Создать свой коллаж:


3.Սեղմեք Обзор ու ընտրեք Ձեր լուսանկարներից որևէ մեկը: Ավելի լավ արդյունք ստանալու համար աշխատեք ընտրել այնպիսի լուսանկար, որի վրա դեմքը ուղիղ լինի ու հստակ երևա:




4.Այնուհետև սպասեք, մինչև ծրագիրը ավարտի համապատասխան գործողությունները: Ընտրեք շաբլոնի ձևը ու դրա վրա տեղադրվող աստղերի լուսանկարները (կախված շաբլոնից պետք է ընտրեք համապատասխան քանակի լուսանկարներ): 


Մազերը չհաշված, նմանություն կա :)


5. Ստացված արդյունքը տեսնելու համար սեղմեք Просмотр: Արդյունքը պահպանելու կամ տարածելու համար սեղմեք Сохранить:


Կայքում հնարավորություն կա նաև որոշակի տեղեկություն ստանալ Ձեզ նման աստղի մասին կամ ստեղծել վերափոխվող վիդեո (Morph): Փորձեք տարբեր նկարվերի վրա ու զվարճացեք:
  
   Դարձեք տեսահոլովակի հերոս միայն >> http://arsblogika.blogspot.com/ բլօգում

Ձեզ եմ ներկայացնում ևս մի հետաքրքիր ինտերակտիվ-վիդեո, որի միջոցով դուք կհայտնվեք երաժշտական տեսահոլովակում: Ձեզ մնում է միայն այցելել ներքևում տեղադրված հղումը, ընտրել երաժշտության տիպը և ներբեռնել ձեր նկարը:Բարի ժամանց...


 
                              Անվճար ok-ներ Օդնոկլասնիկիում

Ամբողջ ինտերնետը լցվել է վիդեոներով, որոնք իբրև ցույց են տալիս, թե ինչպես օդնոկլասնիկիում անվճար ok-ներ ձեռք բերել: Ոմանք նաև ստեղծել են ծրագրեր, որոնք խոստանալով անվճար ok-ներ, գողանում են Ձեր պրոֆիլները: Շատերը համոզված են, որ հնարավոր չէ անել սա, մի փոքր մտածելուց հետո ես գտա ձևը: Անհրաժեշտ է միայն մի փոքր ռուսաց լեզվի իմացություն: Գաղտնիք չէ, որ ռուս աղջիկները շատ են սիրում հայ տղաների: Ունենալով մինիմալ իմացություններ ռուսաց լեզվից՝ սկսում ենք խոսել որևէ մեկի հետ, ով գտնվում է Ռուսաստանում: Նրանից վերցնում ենք նրա հեռախոսահամարը, գրանցում օդնոկլասնիկիի մեր պրոֆիլում և խնդրում նրան ասել իր համարին ուղարկված հաղորդագրության մեջ նշված ծածկագիրը: Հիմա ավելի մանրամասն:

Քայլ 1.

Մուտք ենք գործում օդնոկլասնիկիի մեր էջը և սեղմում пополнить счет


Քայլ 2

Երկիրը ընտրում ենք Россия, քանի որ բոլոր մյուս երկրների բնակիչները պետք է հեռախոսից հաղորդագրություն ուղարկեն, իսկ Ռուսաստանում բնակվողները կարող են ուղղակի գրանցել համարը և վերջ


Քայլ 3

Մուտքագրում ենք 10 նիշանի հեռախոսահամարը, (առանց առջևի 8-ի) և սեղմում Получить код


Քայլ 4

Հիմա ճշտում ենք նրա հեռախոսին ուղարկված հաղորդագրության մեջ նշված 4 նիշանի ծածկագիրը, տեղադրում համապատասխան դաշտում և սեղմում Подтвердить


Քայլ 5

Օդնոկլասնիկիի ղեկավարությունն այնպես է արել, որ Ռուսաստանի բնակիչների հարմարավետության համար, ընդամենը մեկ անգամ պահանջվի հեռախոսահամարը և ծածկգիրը: Մեկ անգամ նշելով այն, Դուք կկարողանաք ամեն անգամ, երբ հեռախոսահամարի տերը լիցքավորի իր հեռախոսը, Ձեզ ok-ներ ավելացնել: Ձեզ մնում է միայն ամեն անգամ սեղմել пополнить счет և Заказать


 
                     Ինչպես ջնջել Skype-ի լոգինը համակարգչի միջից

Այս թեմայի վերաբերյալ շատ նամակներ եմ ստանում, դրա համար որոշեցի պատասխանել մի գրառումով: Շատերդ երևի փորձել եք ջնջել Սկայպը և որոշ ժամանակ տեղադրելուց հետո տեսել, որ ձեր լոգինը ու մի քանի այլ տվյալներ պահպանվել են համակարգչի մեջ: Պատճառը այն է, որ Սկայպը որոշ տվյալներ պահում է հատուկ թղթապանակում, որի պարունակությունը պահպանվում է նույնիսկ Skype-ը Uninstall անելուց հետո: Այսպիսով տեսնենք, թե որտեղ է այդ թղթապանակը և ինչպես ջնջել Սկայպի որոշ տվյալներ:

Եթե օգտագործում եք WindowsXP
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը
2. Բացեք Start Menu-ն
3. Սեղմեք Run
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը



Եթե օգտագործում եք Windows Vista կամ Windows 7
1. Ամբողջովին փակեք Skype ծրագիրը 
2. Բացեք Start Menu-ն
3. Որոնման դաշտում գրեք Run և սեղմեք Enter
4. Գրեք %appdata%
5. Սեղմեք Ok
6. Բացված պատուհանում գտեք Skype թղթապանակը 


Եթե ցանկանում եք ջնջել Skype-ի լոգինը կամ լոգիններից որևէ մեկը, ապա մտեք այդ թղթապանակի մեջ և ջնջեք Ձեր լոգինի անունով թղթապանակը, իսկ եթե ջնջել եք Skype ծրագիրը և ցանկանում եք ջնջել ծրագրի մնացորդները, ապա ամբողջովին ջնջեք Skype թղթապանակը:




Նշեն նաև, որ այս եղանակով դուք պարզապես համակարգչի միջից ջնջում եք լոգինի մասին տվյալները, բայց Skype-ի ձեր լոգինը պահպանվում է: Այն կարող եք հետագայում նորից օգտագործել ցանկացած համակարգչի վրա:
    Նոր ֆունկցիաներ Օդնոկլասնիկում: Ինչպես չերևալ Сейчас на сайте բաժնում
Օդնոկլասնիկի կայքում վերջերս ավելացել են մի շարք նոր ֆունկցիաներ: Ֆունկցիաներից մեկի շնորհիվ կարող եք մուտք գործել օդնոկլասնիկի կայք, բայց ձեր ընկերները չեն տեսնի, որ դուք կայքում եք: Այսինքն Ֆունցկիան ակտիվացնելու դեպքումСейчас на сайте բաժնում չեք հայտնվի: Նշեմ նաև, որ այս ծառայությունը անվճար է


Եթե Ձեր պրոֆիլը փակ է, ապա այս ֆունկցիան ակտիվացնելու դեպքում Ձեր պրոֆիլը կբացվի: Այնպես որ այդ երկու ֆունկցիաները միաժամանակ չեք կարող օգտագործել: Եթե չեք ցանկանում բացել Ձեր պրոֆիլը, ապա խորհուրդ կտամ այս հնարքը չկիրառել:

Ակտիվացնելու համար
1.Սեղմեք այստեղ
2.Показывать меня в разделе «Сейчас на сайте» պարամետրը նշեք Нет: Այնուհետև սեղմեք Сохранить:





Նշեմ նաև, որ կարգավորումների էջում կարող եք ընտրել միշտ շարք օգտակար փոփոխություններ: Օրինակ ընտրեք այնպիսի կարգավորումներ, որ ընկերներից բացի այլ մարդիկ չկարողանան տեսնել Ձեր տարիքը, խաղերը, խմբերը և այլ տվյալներ:
         Ինչպես հայաֆիկացնել Microsoft Windows օպերացիոն համակարգը


Լեզվային միջերեսի փաթեթը (LIP) Windows-ին տրամադրում է օպերացիոն համակարգում ամենից շատ օգտագործվող մասերի մասնակի թարգմանության վարկած: LIP-ի տեղադրումից հետո, օգտվողի երկխոսության պատուհաններում, ցանկերում, օգնություն եւ աջակցում նյութերում եւ այլ տեղերում գրվածքները կցուցադրվեն LIP-ի լեզվով: Չթարգմանված գրվածքները կցուցադրվեն Windows-ի հիմնական լեզվով: Օրինակ, եթե ունեք Windows-ի անգլերեն վարկած եւ տեղադրել եք հայերեն LIP, որոշ գրվածքներ կմնան անգլերեն: 



Կարող եք տեղադրել մեկից ավել LIP-եր, այնպես որ, համակարգչի ամեն օգտվող կարող է իր ինտերֆեյսը տեսնել իր ընտրած լեզվով:

WindowsXP

Windows XP համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:

Windows Vista

Windows Vista համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեք այստեղ: Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն: Եթե խնդիրներ են առաջանում Vista-ի դեպքում, ապա նախևառաջ տեղադրեք Vista Sp1 և տառատեսակների փաթեթը:

Windows 7

Խորհուրդ է տրվում ընդհատել BitLocker գաղտնագրումը, նախքան LIP տեղադրելը: Բացեք Control Panel, ընտրեք System and Security, ապա սեղմեք BitLocker Drive Enсryption, այնուհետև Suspend Protection: Փաթեթեի նկարագրությունում գրված է, որ այն աշխատելու է միայն այն դեպքում, եթե ընթացիկ Windows7-ը անգլերեն է: Ես անձամբ փորձարկել եմ անգլերեն տարբերակի վրա: Սակայն կարող եք փորձել այլ տարբերակների վրա և գրել մեկնաբանություններ: 


Windows 7 համակարագի համար ստեղծված հայերեն ինտերֆեյսի փաթեթը ներբեռնելու համար սեղմեքայստեղ (եթե Ձեր ընթացիկ օպերացիոն համակարգը 64 բիթանոց է, ապա սեղմեք այստեղ): Այնուհետև բացեք ներբեռնված ֆայլը և տեղադրեք այն համակարգչի մեջ: Վերջում առաջարկվող լեզուներից ընտրեք Հայերեն:


Լեզուն նորից հետ փոխելու համար 


1.Մտեք Control Panel (Հսկիչ վահանակ)
2.Region and language (Տարածաշրջան և լեզու)
3.Keyboards and languages (Ստեղնաշարեր և լեզուներ)
4. Փոխեք ցուցադրման լեզուն:




Մի քանի հետաքրքիր հնարք ծրագրերով և բրաուզերներով :))) 

 


Հիմա կխոսենք ծրագրերի և բրաուզերների ընձեռած հնրավորությունների մասին, որոնց Դուք երևի անտեղյակ էիք: Գնացինք ;))

WinRAR

Հայտնի արխիվատոր WinRAR-ը իր մասին բաժնում պատկերում է իր տարբերանշանը՝ գոտիով կապված գրքեր: Սեղմեք նշանի վրա և գրքերը կընկնեն ցած, իսկ երբ հասնեն գետնին կսկսեն գնդակի պես թռվռալ:




uTorrent

Իսկ uTorrent-ը նույն՝ իր մասին բաժնում, հնարավորություն է տալիս խաղալ տետրիս: Բացեք այդ բաժինը, սեղմեք T և խաղացեք ;)




Mozilla Firefox

Այս բրաուզերի հասցեի դաշտում գրեք about:robots և կստանաք ողջյուններ ռոբոտներից :)) Չմոռանաք սեղմել Try again, որից հետո Ձեզ կխնդրեն այլևս չսեղմել այդ կոճակը:



Իսկ եթե գրեք chrome://browser/content/browser.xul հնարավորություն կստանաք բազմացնել բրաուզերի հասցեի դաշտերի քանակը մինչև անվերջություն ;)))

 

Հետաքրքիր հնարք: Chrome Calculator


Պատկերացրեք ինտերնետում կարևոր գործով եք զբաղված և ձեզ շատ շտապ պետք է գալիս գումարել, բաժանել կամ բազմապատկել մեծ թվեր: Մինչև տանը հաշվիչ փնտրելը կամ համակարգչով այն բացելը Chrome-ով բացեք նոր ենթաբաժին և հասցեի դաշտում գրեք արտահյտությունը որի արդյունքը ցանկանում էիք իմանալ


և վերջ, պատասխանը Ձեր առջև է ;))))

Կպչուն նշումներ Ձեր էկրանին


Օրինակ՝ Դուք վաղ առավոտյան արթնացել եք, պետք է գնաք աշխատանքի, իսկ բոլորը քնած են, սակայն ցանկանում եք տան անդամներից մեկին որևէ բան հիշեցնել, օրինակ հիշեցնել Ձեր որդուն, որ նա դասեր ունի անելու: Արթնացնել նրան չեք ցանկանում և ճիշտ էլ անում եք քանի որ կա առավել հեշտ և հետաքրքիր միջոց: Ինտերնետից օգտվող անձանց 97%-ը առավոտյան աչքերը բացելուն պես շտապում է ստուգել իր էլ-փոստը, սոցցանցի էջը և այլն, իսկ Դուք կարող եք համակարգչի էկրանին փոքրիկ հաղորդագրություն թողնել նրան: Ինչպե՞ս:
Նախ բեռնեք գաթջեթը, հետո բացեք բեռված արխիվը ապա նրանում գտնվող միակ ֆայլը՝


Հիմա սեղմեք Install


և Ձեր էկրանին կհայտնվի թղթիկ, որի վրա սեղմելով կարող եք գրել Ձեր հաղորդագրությունը: Նախնական չափսերը բավականին փոքր են, մեծացնելու համար սեղմեք Large size սեղմակի վրա 


Կարգավորումներում կարող եք փոխել թղթիկի գույնը, հաղորդագրության տառատեսակն ու տառաչափը


Թղթիկի վրա կան ևս երկու սեմակներ, որոնցից +-ի վրա սեղմելով կարող եք էջեր ավելացնել, իսկ X-ի վրա սեղմելով՝ ջնջել բացված էջը՝


Վերջնական տեսքը կլինի մոտավորապես այսպիսին, իսկ գաթջեթը բեռնելու համար սեղմեք ներքի հղումներից մեկի վրա ;)))



Ինչպես Skype-ում միացնել ինքնապատասխանիչը

 


Բնականաբար լինում են դեպքեր, երբ Դուք տանը չեք, կամ հարմար չի լինում պատասխանել, իսկ ձեզ զանգահարում են: Նորից հետ զանգելու և զանգի պատճառն իմանալու փոխարեն կարելի է ուղղակի միացնել ինքնապատասխնիչը և վերջ: Յուրաքանչյուր զանգողի, չպատասխանելու դեպքում, կընձեռվի հնարավորություն թողնել ձայնային հաղորդագրություն, որը հետո կլսեք Դուք:

Նախ անհրաժեշտ է բեռնել SAM ծրագիրը, որը կարող եք բեռնել այստեղից: Ծրագիրը բեռնելուց և համակարգիչ գցելուց հետո միացրեք Skype-ը ապա SAM ծրագիրը: Հիմա կստանաք հաղորդագրություն, որտեղ զգուշացվում է, որ SAM ծրագիրը ցանկանում է օգտագործել Skype-ը: Սեղմեք Дать доступ:   


 Իսկ այժմ Skype-ի նշանը՝ ներքևի աջ անկյունի շարքում, կդառնա այսպիսին՝


Երկու անգամ սեղմեք այդ նշանի վրա և բացված պատուհանում ընտրեք հետևյալը բաժինը՝ Опции  Общие настройки: Լեզուն փոխեք ռուսերեն, և թողեք միայն այն նշումները, որոնք կան նկարում, ապա սեղմեք Приментить հետո ok:


Հիմա բացեք Настройки аудио բաժինը և նշեք այն ֆորմատը, որով պետք է հնչի Ձեր ինքնապատասխանիչի ողջույնը (mp3, wav): Ծրագիրն արդեն ունի անգլերեն լեզվով ողջույնի խոսք, սակայն հայերեն տարբերակի համար նախ անհրաժեշտ է ձայնագրել Ձեր ողջույնը, ապա բացել Абонент բաժինը և ներքևի նկարում նշված վայրում ցուց տալ դեպի այդ ֆայլ տանող ճանապարհը: Текст բաժնում գրեք հաղորդագրության տեքստը:


Հիմա բացեքАвтоответчик բաժինը և ներքևի տողում գրվածը փոխեք Всегда сохранять голосовые сообщения-ով, որպեսզի Ձեզ ուղարկված հաղորդագրությունները հետո կարողանաք լսել:


Հիմա կարող եք հանգիստ օգտագործել ծրագիրը: Ուրախ և հաճելի զանգեր ու ձայնային հաղորդագրություններ ;)))))))))








Կարճ հղումներ Windows 7-ի համար


Windows + աջ / Windows + ձախ - Բացված պատուհանը տեղափոխել էկրանի աջ/ձախ հատվածը: Կարող եք միանգամից մի քանի պատուհան պահել աչքի առաջ :)

Windows + Բացատ(Пробел/Space) -  Կատարում է նույն գործողությունը, ինչ էկրանի ներքևի աջ անկյունում գտնվող կոճակը՝ թույլ է տալիս միանգամից տեսնել Desktop-ը:

Windows + «+»/ Windows + «-» - Մեծացնել կամ փոքրացնել Destop-ի մասշտաբը

Windows + M - Ծալել (minimize) բոլոր պատուհանները 

Windows + որևէ թիվ (տառերի վերևի շարքից) - Բացել ցանկացած ծրագիր, որը գտնվում է ներքևի շարքում

Windows + E - My Computer

Windows + R - Բացել Run պատուհանը

Windows + U - Հատուկ հնարավորությունների կենտրոն

Windows + Pause - Ողջ տեղեկությունը Ձեր համակարգչի մասին

Shift + Ctrl + N - Ստեղծել նոր թղթապանակ

F5 - Թարմացնել պատուհանը
                               

                                 Դեմքի խալերի նշանակությունները


Խալեր ունեն բոլորը, իսկ ահա դրանց նշանակությունները գիտեին շատ քչերը: Ոմանք նույնիսկ չգիտեին էլ, որ խալերը կարող են որևէ նշանակություն ունենալ: Բայց արի ու տես, որ դրանք շատ խորը իմաստ ունեն: Դեմքի յուրաքանչյուր մաս համարակալված է: Ըստ թվերի էլ կտեսնեք, որ մասում գտնվող խալը, ինչ նշանակություն ունի ;)))

1. Վկայում է, որ այդ մարդը ունի հիանալի ինտուիցիա, տրամաբանական մտածողություն և ակտուալ զբաղմունքների հակում

2. Այս հատվածում խալ ունեցող մարդիկ կրքոտ են ու շատ խանդոտ

3. Ունեն պոետիկ բնավորություն, մտավոր մասնագիտությունների հակում

4. Այստեղ խալ ունեցող մարդիկ ամբողջովին կարող են նվիրվել սիրուն և պահել այն տարիներով, իրենց սիրած էակին միշտ պարուրել սիրով ու ջերմությամբ

5.  Ունեն կտրուկ բնավորություն, որը հանգեցնում է խառնված և կարճաժամկետ սիրային հարաբերությունների:

6. Սիրում են ճանապարհորդություն, արվեստ և ունեն վառ երևակայություն

7. Ահավար խանդոտ են և ցանկանում են, որ իրեն ենթարկվեն

8. Շատ զգայուն անձնավորություններ են: Ցանկացած հարաբերություններում նրանք փնտրում են ավելի ու ավելի շատ նոր զգացողություններ և անհանգստություններ

9. Հոգեպես փակված են իրենք իրենց մեջ, ինչն էլ հանգեցնում է անիմաստ կռիվների ստեծմանը:

10. Ունեն հիանալի հիշողություն և կարողանում են տարբերել ինչն է իրենց համար լավ, և ինչը վատ

11. Հոգեպես փակված են, ձգտում են այն ամենին, ինչ արգելված է, ինչն էլ հաճախ սիրային հարաբերություններում վեճերի պատճառ է դառնում

12. Անմնացորդ տրվում են սիրուն, սակայն սա նույնպես  խնդիրներ է առաջացնում հարաբերություններում

13. Հակված են հաճախակի կռիվներին անիմաստ պատճառներով, սակայն կռվից հետո շատ շուտ ցանկանում են նորից հաշտվել այն մարդու հետ ում հետ վիճել են

14. Ունեն բարձր զարգացած և միստիկ մտածելակերպ, տիեզերական սիրո զգացում և արտասովոր ճակատագիր

15. Սիրում են անկախություն, ազատություն. գործում են այնպես, ինչպես ցանկանում են

16. Պատրաստ են իրենց ամբողջությամբ նվիրել ընտանիքին

17. Սկանդալային իրադարձությունների հակում ունեն: Սիրո մեջ բազմազանություն են սիրում, բայց ամուսնական կյանքում լուրջ են

18. Բավականին զգայուն բնավորություն ունեն. բնորոշ են ֆանտազիան ու օրիգինալությունը

20. Այս խալը վկայում է հոգեկան ճնշվածության, դեպրեսիայի  մասին

21. Այս խալի տերը չի սիրում միօրինակություն, որը նաև սիրո հարցում է դրսևորվում, իսկ դա էլ իր հերթին սիրային հարցերում խառնաշփոթի է հանգեցնում

22. Միայն մի բանի է հավատարիմ՝ ուրիշի գեղեցկությունը օգտագործելուն:Այստեղից էլ մշտական անհավատարմությունը

23. Պարզ միտք ունեն. չեն սիրում քաոս ու խիստ  կարգուկանոնի են հետևում: Նման մարդիկ վերելք են ապրում թե՛ հոգեպես, թե՛ նյութական առումով

24. Առողջական ու հոգեկան խանգարումներ ունեն: Նման մարդիկ իրենց անպաշտպան ու խոցելի են զգում: Պայքարի համար նրանք ներքին ուժ չունեն

25. Երազում են ամուր ավանդական ընտանիքի մասին: Սիրում է հանգիստ, կայուն կյանք:












Ինչ անել, երբ փչացել է մկնիկը կամ ստեղնաշարը


Եթե մկնիկը չի աշխատում կամ կա որևէ խնդիր դրա հետ կապված, սեղմեք ստեղնաշարի ձախ կողմում գտնվող Alt,  ձախ կողմում գտնվող Shift և Num Lock կոճակները, որից հետո կհայտնվի հետևյալ  հաղորդագրությունը՝


Այն Ձեզ կառաջարկի միացնել մկնիկի սլաքի կառավարումը ստեղնաշարի վրա գտնվող թվերի միջոցով: Կա մի թերություն՝ սլաքը թվերի օգնությամբ բավականին դանդաղ է շարժվելու, սակայն որքան երկար սեղմած պահեք կոճակը, այնքան սլաքը կսկսի ավելի արագ շարժվել: Մշտական օգտագործման համար, կոպիտ ասած պիտանի չէ, սակայն անհրաժեշտության դեպքում նման իրավիճակներից Ձեզ կկարողանա դուրս բերել:)))


Իսկ եթե չի աշխատում ստեղնաշարը, նեքրևի Start (Пуск) բաժնի փնտրադաշտում հավաքեք osk և սեղմեք Enter: Կհայտնվի վիրտուալ ստեղնաշարը, որի օգնությամբ կարող եք և տեքստեր հավաքել, և հաղորդագրություններ ուղղարկել ;))))


Իսկ Քո համակարգիչը տղա է, թե աղջիկ???





Այսօր որոշեցի Քեզ մի շատ հետաքրքիր հնարք սովորեցնեմ: Սովորելու ենք պարզել համակարգչի սեռը:)))
Նախ բացում ենք Notepad (Блокнот)-ը`


Տեղադրում ենք այնտեղ հետևյալ կոդը`
CreateObject("SAPI.SpVoice").Speak"I love you"
 (կարող եք դա անել Copy/Paste-ի օգնությամբ)`


Եվ պահպանում ֆայլը անպայման 
computer_sex.vbs վերնագրով`


Հիմա կարող եք բացել ֆայլը և կլսեք I Love You ոմանց համար շատ սպասած արտահայտությունը, հենց այդ ձայնից էլ կհասկանաք Ձեր համակարգիչը տղա է, թե աղջիկ;)))








Ինչպես տեղադրել մեծ չափսերով պատկերներ Ֆեյսբուքի չաթում




Նախորդ նյութերից մեկում անդրադարձել եմ այն փաստին, որ Ֆեյսբուքի չաթում հնարավոր է ուղարկել ֆեյսբուքի պրոֆիլի կամ էջերի նկարներ: Դրա համար անհրաժեշտ է [[]] նշանների մեջ գրել ձեր ID-ն կամ Ֆեյսբուքի ունիկալ հասցեն (օր.՝ [[armen.mkrtchyan]]): Այս նույն մեթոդով հնարավոր է նաև ուղարկել հետաքրքիր պատկերներ: Դրա համար անհրաժեշտ է նկարը բաժանել փոքր մասնիկների և դրանք տեղադրել Ֆեյսբուքում: Այնուհետև վերցնել բոլոր կտորների ID-ները և գրել չաթում:




Օրինակ ներքևում գտնվող լուսանկարը բաժանվել է փոքր մասերի (յուրաքանչյուրը 4x7 չափի) և այդ մասերը տեղադվել են Ֆեյսբուքում: 




Ներկայացնում եմ այդպիսի պատկերների մի քանի օրինակներ: Կարող եք պատճենել կոդերը և ուղարկել ընկերներին:
























Ինչպես անջատել Facebook-ի Timeline-ը և վերադարձնել հին դիզայնը




Ամիսներ առաջ Ֆեյսբուքը ներկայացրեց թայմլայնը: Ես ինքս հավանում եմ այն, սակայն օգտագործողներից շատերը դժգոհում են դրանից, կամ չեն կարողանում հարմարվել նոր դիզայնին: Եթե ցանկանում եք նորից վերադարձնել հին դիզայնը, ապա կարող եք օգտվել Google Chrome-ի համար նախատեսված այս հավելվածից:

1. Google Chrome դիտարկչով այցելեք այստեղ:
2. Սեղմեք Add To Chrome
3. Այնուհետև հաստատեք և տեղադրեք հավելվածը:


4. Փակեք բացված էջը և մտեք Ֆեյսբուք: Այժմ արդեն պետք է տեսնեք հին դիզայնը:

5. Թայմլայնը նորից վերադարձնելու համար կարող եք սեղմել հավելվածի նշանի վրա ու միացնել: Հետագայում նույն եղանակով կարող եք նորից անջատել:



Ցանկացած ժամանակ կարող եք անջատել կամ միացնել թայմլայնը և այնուհետև թարմացնել բացված Ֆեյսբուքի էջը: Հավելվածը ունի երկու վիճակ՝


  - Թայմլայնը միացված է
  - Թայմլայնը անջատված է


Նշեմ նաև, որ թայմլայնը անջատելու դեպքում ոչինչ չի ջնջվում և այն հետագայում միացնելու դեպքում վերադառնում է նախորդ տեսքին:


Հավելվածը ամբողջովին ջնջելու մասին կարդացեք այստեղ:

Комментариев нет:

Отправить комментарий